«Եվրատեսիլ 2012» համաեվրոպական երաժշտական մրցույթին Մեծ Բրիտանիան ներկայացնելու է 75-ամյա երգիչ Էնգելբերտ Համփերդինքը: Այս մասին հաղորդում է BBC-ի պաշտոնական կայքը: Երգիչն ասել է, որ սա մեծ պատիվ է իր համար, և ինքը պատրաստ է «ճակատամարտ» տալ:
Հայտնի չէ, թե ինչ երգով է Համփերդինքը ներկայանալու Բաքվում կայանալիք մրցույթին: Բրիտանացիներին այն կներկայացվի ավելի ուշ: Այս պահին հայտնի է միայն, որ երգի վրա աշխատում են Մարտին Թերեֆեն և Սաշա Սքարբեքը: Վերջինս Ջեյմս Բլանթի հայտնի You’re Neautiful երգի համահեղինակն է:
Էնգելբերտ Համփերդինքն իր 45-ամյա կարիերայի ընթացքում թողարկել է մոտ 150 միլիոն սկավառակ: Նրան ամենամեծ համբավը բերել է Release me երգը, որ 1967թ. հիթ-շքերթներում շրջանցել էր Բիթլզի Strawberry Forever/Penny Lane սինգլը:








































