Տղամարդիկ, ովքեր դավաճանում են իրենց կանանց, այժմ պետք է վախենան ոչ միայն նրանից, որ իրենց կինը կարող է դա պարզել, այլ նաև նրանից, որ իրենք դավաճանության ընթացքում կարող են մահանալ:
Daily Mail-ը գրում է, որ բացահայտումն արվել է Ամերիկայի Սրտի ասոցիացիայի հրապարակած զեկույցի արդյունքում, որը նպատակ ուներ պարզելու, թե արդյոք որքան ժամանակ հետո սրտի կաթված ստացած մարդիկ կարող են վերադառնալ սեռական կյանքին: Հետազոտությունը բացահայտել է, որ մարդիկ բուժման ավարտից մեկ շաբաթ անց կարող են ապրել սեռական կյանքով:
Բայց նաև պարզվել է, որ ամուսնացած մարդկանց մոտ, ովքեր սիրավեպեր են ունենում, մեծացել է սեռական ակտի ժամանակ հանկարած մահանալու հավանականությունը:
Գիտնականներն ասում են, որ սրա պատճառն այն է, որ տղամարդիկ հիմնականում երիտասարդ աղջիկների հետ և անծանոթ միջավայրում են լինում, որը հավելյալ սթրես է ստեղծում:
Հյուսթոնի բժշկական քոլեջի գիտնականներն ասում են, որ հանկարծակի մահվան 6000 դեպքերից 0.6 տոկոսը եղել է սեռական ակտի ժայմանակ: Չնայած թվում է, որ սա այնքան էլ մեծ ցուցանիշ չէ, բայց պարզվում է, որ սեռական ակտի ժամանակ մահացածների 93 տոկոսն արտամուսնական հարաբերություններ է ունեցել:









































