ԱՄՆ պաշտոնյան այսօր ասել է, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետը կայցելի ԱՄՆ` մասնակցելու անվտանգության հարցերի վերաբերյալ համաժողովին՝ որպես ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների նշան:
The Washington Post-ը գրում է, որ Ռի Յոնգ Հոն կմասնակցի համաժողովին այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Հյուսիային Կորեայի միջև կնքվել է միջուկային գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագիր, որի փոխարեն ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կապահովի պարենային ապրանքներով։
Նման համաձայնագիրը ցույց է տալիս, որ նախկին թշնամիների միջև հարաբերությունները բարելավվում են, և կարելի է ակնկալել, որ շուտով կսկսվեն միջուկային զինաթափման բանակցությունները:









































