Հայտնի է դարձել, թե ինչ տեսակի ատրճանակով է սպանվել 52–ամյա Իրինա Զիրոյանը: Մարդասպանը չորս փամփուշտ է արձակել TT ատրճանակից:
Հետքննությունը սպանության մի քանի վարկած ունի: Իրավապահ մարմինների կարծիքով՝ հանցագործության պատճառը սպանվածի բիզնես գործունեությունն է եղել:
Հանցագործի կրակոցից Իրինա Զիրոյանը տեղում մահացել է, իսկ նրա թիկնապահ Վալերի Ֆիլատովը տեղափոխվել է վերակենդանացման բաժին: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ երեք հոդվածներով` «Սպանություն», «Երկու անձանց սպանության փորձ», նաև՝ «Հրաձգային զենքի անօրինական շրջանառություն»:
TT ատրճանակը 1930 թ ստեղծվել է Ֆեոդոր Տոկարևի կողմից: 90-ական թվականներին այս ատրճանակը մեծ ճանաչում է ձեռք բերել վարձու մարդասպանների շրջանում, քանի որ այն հեշտ էր ձեռք բերվում և մատչելի էր:











































