Մարտի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման նոր աղյուսակը: Լևոն Արոնյանը 2820 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Հայազգի գրոսմայստերն աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին զիջում 15 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը` 2801 միավորով:
Հայաստանի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Սերգեյ Մովսիսյանն իր ակտիվում ունի 2702, իսկ Վլադիմիր Հակոբյանը` 2684 միավոր:
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 2478 միավորով զբաղեցնում է 25-րդ տեղը: