Այսօր Մոսկվայում անհայտ անձինք կրակել են գործարար Իրինա Զիրոյանի վրա,- հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմիններին:
Ոստիկանությունից հայտնել են, որ Իրինա Զիրոյանը թիկնապահի հետ եկել էր ճաշելու «Տանուկի» ռեստորանում: Երբ նա դուրս է եկել այնտեղից և մոտեցել մեքենային, երկու հոգի կրակ են բացել նրա և թիկնապահի վրա: 52-ամյա Զիրոյանը տեղում մահացել է: Նրա թիկնապահ Վալերի Ֆիլատովը ծանր վիրավորվել է և տեղափոխվել վերակենդանացման բաժին:
Դեպքի վայրը ոստիկանները շրջափակել են և հարցաքննում են վկաներին: Հանցագործներին բռնել առայժմ չի հաջողվել:
RIA Nowosti-ի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Զիրոյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված է եղել:










































