Bloomberg-ի փոխանցմամբ` ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Նորթոն Շվարցը հայտարարել է, որ իր ստորադասները մշակել են Իրանի դեմ ռազմական օպերացիայի պլան: Շվարցը հավելել է, որ չէր ցանկանա լինել այնտեղ, որտեղ պետք է իրագործվի այդ պլանը:
Պենտագոնում առկա աղբյուրները հայտնում են, որ ամերիկացի զինվորականները պլանավորել են հարվածներ հասցնել Իսլամական հեղափոխության պահակազորի բազաներին, պաշտպանության նախարարության օբյեկտներին, իրանական հատուկ ծառայությունների շտաբներին:
Բացի այդ, ԱՄՆ ռազմաօդային ուժերը պլանավորել են իրենց լիցքավորող ինքնաթիռները հատկացնել Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնել պատաստվող իսրայելական կործանիչներին, եթե իհարկե առաջանա դրա կարիքը:
Այս ամենի հետ մեկտեղ ամերիկացի զինվորականները դիտարկում են Ֆորդոի ստորգետնյա (լեռան տակ գտնվող) միջուկային կենտրոնի ոչնչացման համար 9500 կիլոգրամանոց ռումբի նետման հնարավորությունը:










































