Sunday, 14 06 2026
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ

Մարտի 1 իրագործած և մինչ օրս մարդասպաններին պարտակող իշխանություններին ժողովուրդը պետք է հեռացնի. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հաղորդագրություն է տարածել 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված:

Ստորև ներկայացնենք այն.

«Այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեծագույն ողբերգություններից մեկի` Մարտի 1-ի չորրորդ տարելիցն է: Քաղաքացու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար կոչված իշխանությունը խլեց խաղաղ հանրահավաքում ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծման իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներից 8-ի և բանակի ապօրինի ներգրավման արդյունքում ևս 2 զինվորականի կյանքը: Հանուն մի քանի իշխանավորների աթոռներն անսասան պահելու և դրանք յուրայիններին փոխանցելու` գործող վարչակարգը հարյուրավոր քաղաքացիների պատճառեց մարմնական, այդ թվում` հրազենային վնասվածքներ:

2008-ից չորս տարի անց մարտիմեկյան զոհերի հարազատների ցավը մնում է չամոքված, ոճիրի պատասխանատուները տակավին չեն կանգնել արդարադատության առջև: Ոճիրը հետաքննող միջազգային ատյանների ճնշման ներքո ձևավորված Փաստահավաք խմբի աշխատանքների դադարեցումը հստակ ցույց տվեց մարդասպաններին բացահայտելու` իշխանության քաղաքական կամքի բացակայությունը:

Իսկ վերջերս կառավարության կողմից Ազգային ժողով բերված օրենքի նախագծով նման դեպքերում բանակի հակասահմանադրական ներգրավումն օրինականացնող փաստաթուղթը ակնհայտ է դարձնում հետագայում ևս հակապետական այսօրինակ գործողությունները կրկնելու` իշխող կոալիցիայի անսքող մտադրությունը:

«Ժառանգությունը» սգում է Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ միասին` հայտարարելով, որ մինչև վերջ պահանջելու է հանցագործության բացահայտումը և հետամուտ է լինելու, որպեսզի խնդրի արդարացի հանգուցալուծումը դառնա նոր իշխանության առաջնահերթություններից մեկը:

Մարտի 1 իրագործած և մինչ օրս մարդասպաններին պարտակող իշխանություններին ժողովուրդը պետք է հեռացնի: Սա է օրվա պատվիրանն ու հրամայականը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում