Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չորս տարի առաջ ու հիմա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Չորս տարի առաջ էր, մարտի 1-ից հետո, երբ Կարինե Խոդիկյանի «Հրեշտակների քաղաքում» և «Հյուսնի անունը» պատմվածքները կարդալուց հետո գնացի խոսելու նրա հետ: Դեռ այն ժամանակ զգում էինք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ շենքի վրա սպանվածների ստվերներն են: Իսկ 2008թ. մարտի 1-ից հետո զոհերի ստվերներն են քաղաքի վրա: Ու որ այս քաղաքում մենք բոլորս մահվան ստվերի տակ ենք: Արդեն չորս տարի է, ինչ մենք չենք կարողանում իրար ասել. «Շնորհավոր գարնան առաջին օրը», որովհետև չորս տարի առաջ «լուսաբացին տասը հրեշտակ քաղաքապետարանի դիմացի արձանի գլխավերևում մի քանի րոպե ճախրելուց հետո թևաջարդ ու արնաթաթախ երկնքից թափվեցին մարդկանց վրա…»:

– Մինչև հանցանքը չպատժվի, մինչև անմեղ զոհերի հոգիները չհանդարտվեն, մինչև վրեժխնդրությունը` գիտակից, թե` անգիտակից, ոմանց կողմից իբր մոռացության տրված, չհեռանա քաղաքից, բոլոր մարտի 1-երը կլինեն նույնը: Որովհետև այդ օրն այնպես արեցին, որ մարդկային ամենաբարի, ամենաազնիվ, ամենաապրեցնող ու Աստծուց տված զգացումը` գարնան զարթոնքը, վերածվեց մեղավորության օրվա: Մեզ դատավճիռ տվեցին, որ մարտի 1-ին բոլորս մեզ մեղավոր զգանք:

– Եթե կան տասը զոհեր, ինչպես ասվում է պաշտոնապես, ուրեմն կան նաև տասը մարդասպաններ: Ոչ մի մարդասպան չպատժվեց: Ավելին, և՜ իշխանությունը, և՜ ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների: Ու այնքան պարզերես, այնքան թեթև ու անհոգ, կարծես ոչ մի մարտի 1 էլ չի եղել:

– Մի անգամ կարդացել էի, որ աֆրիկյան ցեղերից մեկում ամենամեծ պատիժը հիշողությունից զրկելն է, որ իրագործում էին պատժվողին հատուկ բույս ուտեցնելով: Հիմա, երբ նայում եմ, թե ինչ եղավ մարտի 1-ից հետո առ այսօր` մարդիկ, որ ուրացան, մոռացան, նույնիսկ դատապարտեցին մահացողներին, ինձ թվում է, որ այդ բույսը բերել են Հայաստան և տեղ-տեղ զանգվածաբար օգտագործել են: Ես համոզված եմ, որ որոշակի շրջանակների կողմից ամեն ինչ արվում է մարտի 1-ը մոռացնել տալու համար: Բնական է` հանցագործը ինչքան շուտ կարողանա մոռացնել տալ հանցանքի մասին, այնքան կապրի: Չեմ ասում, թե հանգիստ կապրի, բայց գոնե կապրի: Բայց այդ մոռացության խոտը հո բոլորը չե՞ն արածել:

– Շատ մշակութային գործիչներ տրվեցին տարբեր կուսակցությունների: Նրանք թույլ տվեցին, որ քաղաքական ուժերն իրենց բաժան-բաժան անեն իրար մեջ, շահարկեն իրենց անունները, օգտագործեն ու վերաօգտագործեն: Մշակութային գործիչներն է՞լ են համտեսել մոռացության խոտից, թե՞ բոլորովին ուրիշ հաշիվ կա:

– Կարելի է նաև այլ կերպ նայել հարցին` իսկ եթե մարդն իսկապես հավատո՞ւմ է, մեկը` Ժառանգությանը, մյուսը` Հանրապետականին, երրորդը` Բարգավաճին, չորրորդը` Կոնգրեսին: Գուցե իսկապե՞ս հավատում են: Ուրեմն, ես այսպես կասեմ. երանի նրանց, ովքեր հավատում են և հավատալով կանգնած են այդ կուսակցությունների կողքին: Ողբամ նրանց, ովքեր առանձին, միայնության մեջ մտածում են մի բան, բայց բարձրաձայն ասում են հակառակը:

– Իսկ Ձեզ երբևէ առաջարկ չի՞ եղել որևէ կուսակցության կողմից սատարել նրանց, գրել Ձեր անունը իրենց անունների կողքին:

– Ո՜չ: Ինձ արդեն վաղուց են ճանաչում, ինձ թվում է: Ես Կոնգրեսի համակիր եմ, ասել եմ ու կասեմ, բայց որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Աստված ինձ պահել է այդ փորձանքից: Հույս ունեմ, որ ինչքան ինձ մնացել է ապրելու, այդքանն էլ կապրեմ առանց այդ փորձությանը տրվելու:

– Մարտի 1-ից հետո գրված «Հյուսնի անունը» և «Հրեշտակների քաղաքում» գործերը շարունակություն ունեցան: Ե՞րբ կարող ենք կարդալ:

– Պիեսի կամ որևէ գործի մասին մտածելը կարող է տևել 2-3 ամիս, նույնիսկ` կես տարի: Բայց գրում եմ 2-3 օրում: Գաղտնիք չէ, որ ես երկար չեմ գրում: Բայց սա այն գործն է, որ չորս տարիների ընթացքում հասել է ընդամենը 70 էջի: Ահավոր դժվար է գրվում: Ոչ թե նրա համար, որ չգիտեմ ինչ եմ գրելու… Այդ գործը կազմված է առանձին պատմվածքներից, բայց բոլորը նույն հենքի վրա են ու միահյուսված: Այսինքն` մի պատմվածքի հերոսը գնում է մյուս պատվածքի հերոսի մոտ ու վերջում բոլորը հավաքվում են: Մի պատմվածքը կամ մի հատվածը գրելուց հետո մի քանի ամիս իսկապես չեմ կարողանում ինձ գտնել: Այդպիսի բան դեռ չէր եղել, ու տա Աստված, որ էլ չլինի: Վերջերս հերթական հատվածը գրվեց: Սպանողներից մեկը ամեն գիշեր նույն մղձավանջն է տեսնում: Եվ այն գրբաց Լուսիկը, որ նախորդ պատմածքից հայտնի է, սպանողին ասում է, որ վերջին տարին է, վերջին փետրվարն է, որ մղձավանջից ազատվելու հնարավորություն ունի: Եթե բաց թողեց, առհավետ ապրելու է մղձավանջի դժոխքում, և սպանվածները նրան հանգիստ կթողնեն: Պայմանը սա է` փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ը` 6 ժամում, սպանողը պիտի իր տնից վերցրած հացը հասցնի տանել սպանվածի գերեզմանի վրա, որպեսզի վերջապես թողություն ստանա: Մտածում ես` ի՞նչ մի բարդ խնդիր է, հացը տնից վերցնելն ու գերեզման տանելն ի՞նչ է, որ կես ժամում չկազմակերպես: Բայց ամեն ինչ դեմ է կանգնում մարդասպանին` ամբողջ քաղաքը, խանութները, մեքենաները, մարդիկ: Թվում է, թե բոլորը և ամեն ինչ խանգարում են, որ մարդասպանը հասցնի մաքրվել արյունից: Ու նա այդ մի կտորը հասցնում է մինչև գերեզմանատան դուռն ու ուշաթափ ընկնում, այդպես էլ չի հասցնում հացը դնել սպանվածի գերեզմանին: Ու հասկանում է, որ իր կյանքը ավարտվեց: Թեկուզ հազար տարի էլ ապրի, միևնույն է, ապրելու է այդ մղձավանջի մեջ: Հիմա պատկերացրեք, այպիսի բան գրելուց հետո քեզ ինչպե՞ս պիտի զգաս…

– Ձեր կարծիքով` ի՞նչ ընտրություններ են մեզ սպառնում:

– Առաջին անգամ հրապարակավ խոստովանում եմ, որ վախենում եմ: Վախենում եմ, որ հերթական անգամ կլինի առնետավազք, կլինի կեղծիք, կլինի այն, ինչ եղել է մինչև հիմա, ու դրան կհետևի այն, ինչ հետևում է ցանկացած ընտրությունից հետո: Ես չեմ տեսնում մինչև հիմա կատարվածն ուղղելու Բաղրամյան 26-ից եկող այն գլխավոր քաղաքական կամքը:

– Այսօրվանից «Գրական թերթի» խմբագիրն եք: Ի՞նչ գրական թերթ եք ուզում տալ ընթերցողին:

– Երկրորդ անգամ եմ «Գրական թերթ» գնում, սա տունդարձի նման մի բան է: Առաջին անգամ 2001-2004 թվականներին էի «Գրական թերթի» խմբագիրը: Այն ընթացքում ինչ-որ բան փորձեցի անել` «Գրական թերթը» դարձնել ոչ միայն գրողների, այլև հասարակության, մտածող մարդկանց թերթը: Թերթի քաղաքականությունն արդեն որոշել եմ: Աշխատակազմի հետ խոսել եմ, ներկայացրել եմ նոր ծրագրերը ու կարծում եմ, որ մենք համախոհներ ենք լինելու: Այնտեղ գրականությունից բացի, կլինի հայաստանյան արվեստանոց` մարզերից մինչև Երևան: Կլինի հասարակական-քաղաքական էջ, որտեղ ամենահրատապ հարցերի պատասխանները կփորձեն տալ բոլոր ոլորտների գործիչները: Ամեն ինչ անելու եմ «Գրական թերթի» շուրջ հավաքելու մտածող, սիրտ և միտք ունեցող մարդկանց` որոշ հարցեր պարզելու համար: Պիտի ունենանք նաև թերթի էլեկտրոնային տարբերակը, որը հետագայում պիտի դառնա մշակութային պորտալ:

– Դուք հավատո՞ւմ եք, որ «Գրական թերթում» տպագրված մի նախադասությունը կամ մի բառը կարող է փրկել ինչ-որ բան կամ մեկին, կամ քաղաքը:

– Եթե չհավատաս, ավելի լավ է ոչինչ չանես: Ես հավատում եմ խոսքի զորությանը, ու այդ պատճառով երբեք չեմ անիծել: Ու ոչ միայն այն պատճառով, որ ինձ թույլ չեմ տա անիծել, այլ որովհետև ես գիտեմ, որ խոսքը զորություն ունի: Ես հավատում եմ Խոսքին:

– Խոսքը զորավոր է, ու Ձեր պատմվածքում դեպքերն այնպես դասավորեցիք, որ մարդասպանը կամ, ավելի շուտ` սպանելու հրամանն ստացածն ու իրագործողը ներում չստացավ, մղձավանջից ազատվելու հնարավորությունը կորցրեց… Չօգնեցիք Ձեր գրով, որ թողություն ունենա:

– Չէ՜, ես ներում չտվի: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև պետությունն այդ գործառույթը դրել է ինձ վրա: Դատաստան չեղավ: Ես դուրս եմ գալիս փողոց, այդ մարդասպանից մեկն իմ կողքով անցնում է: Ու ես երեկոյան գնում եմ տուն ու այդ մարդուն իմ գրով թողություն չեմ տալիս: Իսկ Դուք հավատում էիք, որ ես թողությո՞ւն կտամ: Չեմ կարող:

– Մարդասպանը հրամանն ընդունողն էր: Բայց կա նաև հրամայողը: Ո՞վ գիտի հյուսնի անունը, որ խաչ էր սարքել Քրիստոսին խաչելու համար: Նրան պատվիրել էին, նա էլ լավ, պինդ խաչ էր սարքել: Հրամայողը չի՞ մտածել, թե իր հրամանը կատարողն ինչպես է ապրելու դրանից հետո: Հրամայողներին չե՞ք անդրադարձել պատմվածքում: Նրանց ի՞նչ գիր է բաժին հասել:

– Նրանց էլ եմ անդրադարձել, անպայման: Թե ինչպես եմ անդրադարձել, հիմա չեմ ուզում ասել, բայց այդ պատմվածքը կոչվում է «Հրապարակի հիշողությունը»:

– Ե՞րբ կասեք:

– Ուզում եմ ամբողջական գործ դարձնել, հետո կներկայացնեմ ընթերցողին: Կարծում եմ` այդպես ճիշտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում