Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Երևանում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքի զինանոց (տեսանյութ)

Փետրվարի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի աննախադեպ զինանոց են հայտնաբերել մայրաքաղաքի Նոր Նորքի զանգվածում:

Ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են կատարել 1965թ. ծնված Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում:

Շինությունից հայտնաբերվել է առանց պահունակի ԱԿ տեսակի 12 ինքնաձիգ, 1 ինքնաձիգ` անընթեռնելի գրառումներով, օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի СВД դիպուկահար հրացան, 6 ձեռքի գնդացիր, հաստոցային 4 գնդացիր, 7,62 մմ տրամաչափի գնդացրի երկու փող, 5 նռնականետ, հակատանկային նշանականետի 3 հրթիռ, ԱԿ տեսակի ինքնաձիգի ենթափողի նռնականետ, հակատանկային MOH-50 տեսակի 11 ական, մետաղյա տուփով` 703 հրապատիճ-դետոնատոր, 7 պայթուցիչ, ծխախոտի տուփի մեջ` անհայտ ծագման էլեկտրոնային սարք, հակատանկային նռնակ, РГ տեսակի 5 նռնակ, Ф1 տեսակի 50 նռնակ` բոլորն էլ առանց պայթուցիչների, 8 էլեկտրադետոնատոր, 4 դետոնատոր` պայթուցիչ քուղերով, 1 պարկ պայթուցիչ, 31 զարկան, հոսանքի փոխանցման 1 մեխանիզմ, գլանաձև տրոտիլային 64 գլանիկ, 62 հատ տրոտիլային զանգված՝ 400 և 200 գրամ, լսող սարք` ականջակալով, ռադիոընդունիչ` 3 գլխիկներով, տարբեր տրամաչափի 5273 փամփուշտ, փամփշտաշղթայի 19 կտոր , անհայտ ծագման և նշանակության 2 կլոր իր, 17 երկաթյա փակ տուփ, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում առկա էին 20, իսկ մյուսում` 28 տուփ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 փակ տարա` պայթուցիչներով, լիցքավորված 32 փամփշտատուփ՝ 30 փամփուշտներով, մետաղյա պահունակ՝ 7,62 տրամաչափի 498 փամփուշտով, մարդու ուրվապատկերով և 6-10 թվանշաններով 27 թիրախ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում