«Երկիր»-ը գրում է, որ Աժ ում ՀՅԴ-ի ու «ժառանգության» ներկայացրած օրենքի նախագծի քվեարկության ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ազատ են եղել: Նրանցից՝ մեծամասնականով ընտրված Ռուստամ Գասպարյանը կողմ է քվեարկել օրինագծին:
-Պարո՛ն Գասպարյան, ինչո՞ւ եք կողմ քվեարկել:
-Որովհետև գտնում եմ, որ Աժ պետք է մտնեն այն մարդիկ, ովքեր պետք են Աժ-ում, ոչ թե նրանք, ովքեր մտնում են կրիշ ունենալու, անձնական խնդիրները լուծելու ու բիզնեսը պահելու համար: Համամասնականով մտնում են նրանք, ովքեր, իրոք, աշխատանք ունեն անելու Աժ-ում և պետք են:
-Ձեր կարծիքով՝ մեծամասնականով առաջադրված ներկայիս պատգամավորների մեջ շա՞տ են այնպիսիք, որոնց տեղը Աժ-ն չէ:
-Տոկոսային հարաբերությամբ չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ այո, կան մարդիկ, այդ թվում՝ ես:
-Դո՞ւք:
-Այո, այդ թվում՝ նաև ես, այո, նաև իմ տեղը չէ Աժ-ն:
-Իսկ այդ դեպքում ինչո՞ւ եք ընտրվել:
-Որ տեսնում ես՝ ովքեր են գալիս Աժ, պետք է գոնե դնես թեկնածությունդ, հաղթես այդ մարդկանց, որ գոնե, իրենք չգան: Ես էսօր մտածում եմ, որ ավելի շատ կարամ էս ժողովրդի համար անեմ, իսկ կան մարդիկ, որ գալիս են՝ ընդամենը մտածելով իրանց վզի, փորի հաստության մասին: Սա է իմ խնդիրը, որի համար եկել եմ Աժ:
-Բայց փաստեցիք, որ Ձեր տեղն էլ չէ:
-Դե, Աժ-ում պետք Է լինեն օրենքներ մշակողներ, օրենքներ քննարկողներ, պետք Է լինեն մարդիկ, ովքեր մասնագետ են՝ կլինեն գիտնականներ, պրոֆեսորներ և այլն, որ ամեն մեկն իր ոլորտում կարողանա օրենք գրի, մշակի ու ներկայացնի:
-Դուք ինչպիսի՞ պատգամավոր եք, ըստ Ձեզ:
-Ես նոր ասացի, թե ինչու եմ եկել Աժ: Իմ խնդիրն անձի դեմ Է եղել՝ ինքը մտածում Էր միայն իր անձնականի մասին… Տեսեք, ես կողմ քվեարկեցի օրինագծին, որովհետև ես Աժ որպես կնոպկա չեմ եկել, ինչպես ոմանք: Ես եկել եմ, որ գոնե քվեարկությունների միջոցով ժողովրդի շահերն ապահովեմ:
-Անցած ընտրությունների ժամանակ ո՞վ էր Ձեր մրցակիցը, որ անձի խնդիր Էիք լուծում:
-Պետք Է առաջադրվեր Նահապետ Գևորգյանը, բայց ես դրեցի իմ թեկնածությունը, և իրան տարան համամասնականով, հետո իմ դեմ առաջադրվեց Ալիկ Պետրոսյանը:
-Իսկ եթե նորից Նահապետ Գևորգյանը թեկնածություն դնի:
-Ոչ, չի դնելու, երեք օր առաջ Նահապետ Գևորգյանր մարզպետի հետ միասին ներկայացրել են Ալիկ Պետրոսյանին` որպես մեծամասնականի թեկնածու:
-Փաստորեն, կրկնվում է անցած ընտրության պատմությունը. Դուք կդնե՞ք Ձեր թեկնածությունը Ալիկ Պետրոսյանի դեմ:
-Ոչ, քանի որ իմ պայմանը բավարարվել Է: Ես ասել Էի, որ կդնեմ այն դեպքում, եթե Նահապետ Գևորգյանն էլ դնի, նա չի դնում:
-Ալիկ Պետրոսյանը Նահապետ Գևորգյանի մտերիմը չէ՞:
-Չէ, չէի ասի: Ալիկ Պետրոսյանը շատ համեստ, խելացի մարդ է:
-Ի դեպ, ի՞նչ հարաբերությունների մեջ Եք հիմա Նահապետ Գևորգյանի հետ:
-Սովորական, բարև-բարլուս:










































