Երեկ հայտնի է դարձել, որ սրտի կաթվածից մահացել է The Monkees խմբի երգիչ Դևի Ջոնսը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հավելելով, որ հայտնի երգիչը մահացել է ԱՄՆ Ֆլորիդայի հիվանդանոցում:
The Monkees խումբը ստեղծվել է The Beatles-ի հանրահայտ դառնալու ֆոնին, այն մի քանի անգամ ցրվել է, սակայն ի վերջո վերամիավորվել: Դևի Ջոնսն այնքան հայտնի էր դարձել, որ մեկ այլ հայտնի երգիչ` Դևիդ Ռոբերտ Ջոնսը, ստիպված է եղել փոխել իր անունը:
2011թ.-ին The Monkees խումբը վերսկսել է իր ելույթները, սակայն հետաձգել է շրջագայության վերջին փուլը, որը նվիրված է եղել խմբի ստեղծման 45-ամյակին:











































