Sunday, 28 06 2026
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը

Պետք է օրենսդրական ձևակերպում տալ էլեկտրոնային առևտրին. Վահե Դանիելյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադարձավ էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրներին. «Ինտերնետն այսօր ամբողջությամբ փոխել է մեր կենցաղը, և կարծում եմ, որ մեծ փոփոխություններ կարող են լինել էլեկտրոնային առևտրի դաշտում: Մեր հասարակությունը նույնպես, զարգացած երկրների նման, կարող է օգտվել էլեկտրոնային առևտրի հնարավորություններից»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Նրա հավաստմամբ՝ այսօր Հայաստանի էլեկտրոնային առևտրի ներդրումն անհրաժեշտ է զարգացնել երեք ուղղությամբ. «Առաջինը էլեկտրոնային առևտուրն է Հայաստանի ներսում, ինչը շրջաններին կարող է հնարավորություն տալ օգտվելու երկրի ներքին առևտրից: Դա կարևոր է երկրի հավասարաչափ զարգացման համար:»

Հաջորդ կարևոր խնդիրներն են արտադրանքի արտահանումն ու ներկրումը. «Այսօր շեշտը հատկապես դրվում է ձեռագործական կամ փոքր ծավալի արտադրանքի արտահանմանը, բայց կարևոր է նաև մտավոր ռեսուրսի արտահանումը: Դրա շնորհիվ մեր մասնագետները կարող են իրենց հմտությունները, խորհրդատվությունը վաճառել էլեկտրոնային ձևով»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն էլ խոսելով էլեկտրոնային առևտրին առնչվող խնդիրների մասին՝ նշեց, որ իրենք առանձնացրել են խնդիրների 9 խումբ, որոնք ներառում են օրենսդրական, մաքսային, հարկային և վճարահաշվարկային համակարգին վերաբերող հարցեր:

Օրենսդրական դաշտում կարևոր խնդիր է թերևս էլեկտրոնային առևտրի սահմանումը: «Անմիջականորեն կատարվող առևտուրը օրենսդրորեն բավականին լավ ձևակերպված է: Դա իրականացվում է առևտրային տարածքներում, որտեղ անմիջականորեն շփվում են գնորդն ու վաճառողը: Մինչդեռ էլեկտրոնային դաշտում այդ հարաբերությունները միջնորդավորված են: Ուստի պետք է տալ օրենսդրական ձևակերպում վիրտուալ առևտրի համար, որպեսզի տնտեսվարողները խնդիրներ չունենան»,- ասաց Վահե Դանիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում