Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

«Ինքնորոշված քաղաքացու ծնունդը Մաշտոցի պուրակում»` խոշոր բնապահպանական ֆորում մարտի 3-ին

Մարտի 3-ին Մաշտոցի պուրակում տեղի կունենա շուրջ 2 ժամ տևողությամբ «Ինքնորոշված քաղաքացու ծնունդը Մաշտոցի պուրակում» խորագրով խոշոր բնապահպանական ֆորում:

Մարտի 3-ին լրանում է Մաշտոցի պուրակում ընթացող քաղաքացիական պայքարի 22-րդ օրը: Այս օրերի ընթացքում չնայած այգու պաշտպաններին հաջողվել է կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրը բերել իրավական հարթություն, այնուհանդերձ քաղաքապետարանի կողմից շինարարությունը դադարեցնելու, կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը ապամոնտաժելու և պուրակը բարեկարգելու վերաբերյալ պաշտոնական որոշում չի ընդունվել:

Բնապահպան-ակտիվիստները, քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքային իշխանություններից պահանջում են ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը, վերականգնել հանրային տարածքը՝ ի շահ հանրային սեփականության իրավունքի:

«Յուրաքանչյուր ոք, ով միանում է այս պահանջին, մարտի 3-ին` ժամը 15.00-ին Մաշտոցի պուրակում իր ֆիզիկական ներակայությամբ կարող է ապացուցել, որ հանրային սեփականության համար մղվող պայքարի թիկունքին իսկապես կանգնած է հանրությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացու:

Ֆորումի ընթացքում կքննարկվեն մեր երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերը՝ հիմք ընդունելով մեր սահամանադրական իրավունքները: Կներկայացվեն հանքարդյունաբերության, մասնավորապես Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի, հանրային կանաչ տարածքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրինագծի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները:

Մեր մասնակցությամբ ապացուցենք, որ մենք ենք տերը հանրային սեփականություն հանդիսացող տարածքի և մեր սահմանադրական իրավունքների: Հիշենք, որ հանրային ուղղորդման և ծանր ճնշման պարագայում ապամոնտաժումն և իրավունքների վերականգնումը անխուսափելի է: Ուստի, մարտի 3-ին` ժամը 15.00-ին բոլորս դեպի Մաշտոցի պուրակ»,- նշված է բնապահպան-ակտիվիստների հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում