Apple ընկերությունը մարտի 7-ին կներկայացի երրորդ սերնդի iPad պլանշետային համակարգիչները: Այս մասին ասվում է All Things Digital կայքում, որն ընկերության միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել:
Ավանդույթի համաձայն՝ Apple-ն ուղղակիորեն չի նշում հանդիպման թեման, սակայն ակնարկում է դա հրավիրատոմսի վրա կարգախոսով կամ պատկերով: Այս անգամ հրավիրատոմսի վրա պատկերված է պլանշետի մի մասը՝ «Մենք մի բան ունենք, որ դուք պետք է տեսնեք: Եվ դիպչեք» գրությամբ:
iPad 2 պլանշետը ներկայացվել է մեկ տարի առաջ՝ մարտի 2-ին, իսկ ԱՄՆ տարածքում վաճառքի է հանվել դրանից մոտ 10 օր հետո: Ինչպես և անցյալ տարի՝ նոր մոդելի պլանշետի շնորհանդեսը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում՝ Յերբա Բուենա արվեստի կենտրոնում:









































