Փետրվարի 28-ին` ժամը 13.15-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նկուղային հարկից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու:
Վերջինիս մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 5,7 գրամ դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:








































