Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) ընտրության մրցույթը, որ հայտարարվել էր 2010 թ.-ի դեկտեմբերին, շարունակվում է: Առայժմ ներկայացվել է ընդամենը 2-3 հայտ: Մրցույթին հայտեր կարելի է ներկայացնել մինչև հունվարի 20-ը: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր ու սև-սպիտակ տարբերակներով, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր նյութերի վրա (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն):
Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից և հավանության արժանանալու դեպքում կյանքի կկոչվեն: Հաղթող աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (1.000.000 դրամ) և մեկ խրախուսական (500.000 դրամ) մրցանակներ:









































