Ամերիկայի Հյուսիսային Կարոլինա նահանգում ողբերգական պատահար է տեղի ունեցել. մի տղամարդ սխալմամբ բենզին է խմել և ծխախոտ ծխել, ինչը հանգեցրել է նրա մահվան:
Ինչպես հաղորդում է The Huffington Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները, 43-ամյա Հարի Ալեն Բենինգը իր ընկերոջ բնակարանում սխալմամբ խոհանոցում բենզին է խմել՝ կարծելով թե դա ալկոհոլ է: Ընդ որում, նա բենզինը թափել է վերնաշապիկի վրա, իսկ հետո դուրս եկել ծխելու: Նրա հագուստը բռնկվել է, ինչի հետևանքով Բենինգը լուրջ այրվածքներ է ստացել:
Տղամարդում տեղափոխել են հիվանդանոց, սակայն հաջորդ օրը նա մահացել է:
Ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը քննում են պատահարի հանգամանքները:










































