«ՀԺ»-ն գրում է, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այն պատգամավորներից Է, որ անգամ այն օրերին, երբ Աժ-ում նիստ չի լինում, գնում Է աշխատանքի և գրեթե երբեք չի բացակայում:
«Արդեն մի քանի օր Է, սակայն, Դալլաքյանը «կորել Է»: Նա խորհրդարան չի գնում, և ոչ ոք չգիտի, թե որտեղ Է: Երեկ մեր թղթակիցը Աժ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանից փորձել Է ճշտել՝ Դալլաքյանը գործուղմա՞ն Է: «Աժ-ն Վիկտոր Դալլաքյանին որևէ տեղ չի գործուղել»,- պատասխանել Է Զորյանը»,- ապա թերթը հավելում է.
«Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Վիկտոր Դալլաքյանը, որին ՀՀԿ-ն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծամասնականով առաջադրելու է թիվ 30 ընտրատարածքում (Լոռու մարզ), և որն առաջիկայում, ըստ որոշ տեղեկությունների, անդամագրվելու է ՀՀԿ-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ գտնվում է Հնդկաստանում: Ի դեպ, Դալլաքյանը Զաքարյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունի: Երեկ Աժ-ում որոշ պատգամավորներ կատակով հարցրել են՝ բա որ Վիկտորը չկա, բա վարչապետին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ո՞վ է գովելու»:






































