Sunday, 07 06 2026
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը

Ափսոս էր երեխան

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը դեկտեմբերի 22-ին ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատը, հետո մեկ ամիս անց ընդունեց Սենատը, և հետո այն հանգրվանեց նախագահական պալատում՝ Սարկոզիի ստորագրությանը սպասելով: Բայց ստորագրություն չի լինի, քանի որ օրենքի նախագիծը ճանաչվել է հակասահմանադրական, իսկ Սարկոզին էլ արդեն հանձնարարել է Սահմանադրական խորհրդի որոշումը հաշվի առնելով՝ մշակել նոր օրինագիծ:

Ֆրանսիան հիրավի սառը ջուր լցրեց հայության գլխին, որն անասելի ոգևորությամբ արդեն երկու-երեք ամիս Ֆրանսիա է պաշտում, ծաղիկներ դնում Երևանում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, դեսպանին դուրս կանչում և խոնարհվում նրա առաջ, Սարկոզիին սեր խոստովանում: Այս ինքնամոռաց և խելահեղ սիրուց հետո այժմ հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն պետք է լինի հիասթափությունն ու ատելությունը, թե՞ հայ ժողովուրդը պետք է, այսպես ասած, ընդամենը կանգնի վառարանի մոտ և չորացնի իր վրա Ֆրանսիայի լցրած սառը ջուրը:

Այս ամենն, իհարկե, տխուր է, բայց նաև ուսանելի: Սա ուսանելի դաս է հայ ժողովրդի և այսպես ասած` համահայկական ոգևորության գեներատոր հանդիսացող իշխանության համար, որն իր երիտթևերին ուղղորդում էր դեպի Ֆրանսիայի հանդեպ խելահեղ սիրո նոր պոռթկումներ: Մինչդեռ Ֆրանսիան իսկական քաղաքական դաս տվեց Հայաստանի իշխանությանը, այդ խելահեղ հասարակությանը, դաս տվեց, բացատրելով, որ իրականում համաշխարհային քաղաքականությունը սիրո և ատելության կծիկ չէ, այլ մտքի արգասիք, որ պետք է ոչ թե արբենալ այդ քաղաքականության մեջ տեղի ունեցածով կամ սգի մատնվել անհաջողություններով, այլ պարզապես պետք է փորձել հասկանալ այդ քաղաքականությունը, հատկապես եթե այն ուղղակիորեն առնչվում է քեզ, քո խնդիրներին: Ֆրանսիան լուծեց իր խնդիրները Թուրքիայի հետ, Թուրքիային պարտադրեց ախարհաքաղաքական իր խաղը, նաև մեր միջոցով, նաև մեր հարցերի միջոցով, ու այստեղ ամենևին էլ կարիք չկա հուզական դրսևորումների:

Պետք էր հենց սկզբից հասկանալ, որ գործ ունենք քաղաքականության, ոչ թե սիրուն աչքերի մրցույթի հետ, որտեղ Ֆրանսիան ժյուրին էր, և մենք հաղթել ենք թուրքերին: Պետք էր հենց սկզբից հասկանալ այդ ամենն ու ընդամենը փորձել ստեղծված իրավիճակում քաղել քաղաքական դիվիդենտներ` լիներ դա Ֆրանսիայից, Թուրքիայից, թե որևէ այլ ուղղությունից: Մինչդեռ մենք ծաղիկներ էինք քաղում ընդամենն ու դուրս գալիս փողոց աղմկելու, այն դեպքում, երբ բոլորը զբաղված էին քաղաքականությամբ: Գոնե հիմա զբաղվենք քաղաքականությունից դասեր քաղելով:

Հ.Գ. Ակամայից հիշեցի Գյումրիում անցյալ ամիս՝ հունվարի 25-ին լույս աշխարհ եկած երեխային, որին ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հաստատման գործում գործադրած անուրանալի ջանքերի, ծնողներն անվանակոչեցին Սարկոզի: Ափսոս էր երեխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում