«Ժողովուրդ»-ը գրում է, որ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու ցանկություն ունեն ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն ու ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, բավական լարված պայքար է սպասվում:
«Թեև մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` իշխանական վերնախավում որոշում է կայացվել` երկու թեկնածուներից որևէ մեկը չպետք է առաջադրվի, ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը հակառակն է պնդում»:
Թերթի հետ զրույցում նա ասել է, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունը, և որոշումը բեկանման ենթակա չէ:
«Անպայման առաջադրվելու եմ, անպայման մասնակցելու եմ ընտրություններին»,-վստահեցրել է Գևորգյանը:









































