Եվրամիության արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները, ի պատասխան Բելառուսի գործողությունների, որոշել են Մինսկից հետ կանչել իրենց դեսպաններին` խորհրդակցության համար:
Քեթրին Էշթոնը երեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների խորհրդակցություն էր հրավիրել: «Հանուն երախտագիտության և միասնության ես համաձայնել եմ, որպեսզի Մինսկում ԵՄ անդամ երկրների բոլոր դեսպանները հետ կանչվեն իրենց մայրաքաղաքներ` խորհրդակցության նպատակով»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրադարձություններին»։









































