ԱՄՆ-ի գլխավոր քաղաքներից շատերում դեկտեմբեր ամսվա ընթացքում տների վաճառքի գները շարունակել են իջնել:
Associated press-ը գրում է, որ տան արժեքների The Standard & Poor’s/Case-Shiller ինդեքսը ցույց է տալիս, որ գները դեկտեմբերին նվազել են` նոյեմբեր ամսվա հետ համեմատած: Գների անկումը հիմնականում նկատելի է եղել Ատլանտայում, Չիկագոյում:
Այսպիսի անկումը, սակայն, սովորական երևույթ է, որը հիմնականում տեղի է ունենում աշնանը և ձմռանը:
Այնուամենայնիվ, ամբողջ ԱՄՆ-ում տների գները նվազել են 34 տոկոսով` հասնելով 2002 թվականի մակարդակին:
Տների գների ամենամեծ անկումն ԱՄՆ–ում գրանցվել է 1987 թվականին:










































