Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին Վրաստանում գրանցվել է հեպատիտ C-ի ի հայտ գալու 4000 դեպք: Այս մասին լրագրողներին հայտնել է Հասարակական առողջապահության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գիորգի Կանդելակին:
Վերջինս նշել է, որ շատ դեպքերում հիվանդներն ուշացումով են դիմում բժիշկների օգնությանը, երբ նրանց լյարդը գտնվում է գրեթե ամբողջովին քայքայված վիճակում՝ ընդգծելով, որ շատ դեպքերում հիվանդությունն ընթանում է քողարկված ձևով:
Կանդելակին հավելել է, որ այս տարի իրենք հետազոտություն են անցկացնելու հեպատիտ C-ի շուրջ, ինչպես որ արվել է 10 տարի առաջ: Կանդելակին հիշեցրել է, որ այն ժամանակվա հետազոտությունը ցույց է տվել, որ Վրաստանում հեպատիտ C-ի կրող է հանդիսանում բնակչության (4.5 միլիոն մարդ) 7 տոկոսը: Ըստ Կանդելակիի՝ այդ ցուցանիշը ներկայումս մեծ փոփոխությունների ենթարկված չի լինի:










































