Ռուսաստանի նախագահի հրամանով՝ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար է նշանակվել գնդապետ Օլեգ Նիկոլաևիչ Սմիրյոնովը: Այս մասին հաղորդում է Regnum-ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Մինչ նոր պաշտոնին նշանակվելը՝ Սմիրյոնովը բարձր պաշտոններ է զբաղեցրել ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Սմիրյոնովը ծնվել է Սուրգուտում, ավարտել է Օմսկի ռազմական հրամանատարության ուսումնարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիան:









































