Տնտեսական ճգնաժամն ստիպել է, որ ՆԱՍԱ-ն` ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը, զգալիորեն կրճատի Մարսի հետազոտության ծրագրերը:
Բյուջեն խնայելու նպատակով ՆԱՍԱ-ն հրաժարվում է Եվրոպական տիեզերական գործակալության հետ Կարմիր մոլորակն ուսումնասիրելու երկու համատեղ ծրագրերից ու բավարարվում է 2018 թ. այնտեղ ընդամենը մեկ արբանյակ ուղարկելով:
Այս պլանները երկուշաբթի քննարկվել են Վաշինգտոնում ՆԱԱՍ-ի կենտրոնակայանում, որտեղ հավաքվել էին Մարսի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան առաջատար գիտնականները: ՆԱՍԱ-ի գիտական ուղղվածության ղեկավար Ջոն Գրանսֆելդը ստիպված էր արդարացնել նրանց ամենահոռետեսական կանխատեսումները` Եվրոպական տիեզերական գործակալության հետ Մարս չեն ուղարկվի սարքեր, որոնք պետք է մոլորակի գրունտի նմուշը վերցնեին դրա հետագա ուսումնասիրության նպատակով: Սարքերը նախատեսված էր տիեզերք ուղարկել 2016 ու 2018 թթ.:
ԱՄՆ-ի կողմից հաջորդ ֆինանսական տարում տիեզերական կայանի բյուջեն կրճատվել է 0.3 տոկոսով: Պատճառը տնտեսական ճգնաժամն է, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիային ստիպել է կրճատել ծասերը 10 դաշնային գերատեսչություններում։
Ընդ որում` ՆԱՍԱ-ն, որի բյուջեն կազմում է 17.7 մլրդ դոլար, տուժել է մյուսներից ավելի քիչ:
Ծախսերի կրճատման հետևանքով ՆԱՍԱ-ն ծրագրում է 6 տարին մեկ Մարս ուղարկել միայն մեկ առաքելություն:










































