ԱՄՆ-ն կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերան կրկնի Ուսամա բեն Լադենի ճակատագիրը,- երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն:
«Մեզնից 10 տարի պահանջվեց Բեն Լադենի բռնելու համար, դուք գիտեք, թե դա ինչպես եղավ, և այժմ նույնը լինելու է Գուսմանի հետ»,- ասել է Նապոլիտանոն Մեխիկոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ նա գտնվում էր աշխատանքային այցով,- տեղեկացնում է РИА Новости:
Խոակին Գուսման Լոերան՝ Էլ Չապո (Գաճաճ) մականունով, մեքսիկացի թմրաբարոն է, Սինալոա խոշորագույն թմրակարտելի պարագլուխը:
Նրան բռնելու համար ամերիկյան իշխանությունները սահմանել են 5 մլն դոլար պարգև։
Վերջին մի քանի տարիներին Forbes ամսագիրը հրապարակում է աշխարհում ամենահետախուզվող տասը հանցագործների ցուցակը։ Այնտեղ առաջին տեղում Ուսամա բեն Լադենի անունն էր: Իսկ այժմ ցուցակը գլխավորում է մեքսիկացին:
Հիշեցնենք, որ 1993 թ. նա ձերբակալվել է և դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Սակայն Լոերան կաշառել է մի քանի պահակների և 2011 թ. հունվարի 9-ին փախել բանտից: Այդ օրվանից նրա գտնվելու վայրը անհայտ է: Իսկ անցյալ տարվա աշնանը Մեքսիկայի նախագահ` Ֆելիպե Կալդերոնը հայտարարել է, թե Լոերը հնարավոր է՝ բնակվում է ԱՄՆ-ում:
Մեքսիկական ոստիկանությունը ձերբակալել է նրա ընտանիքի գրեթե բոլոր անդամներին:











































