Այսօր երեկոյան Հայաստան կժամանեն ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզը: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնից:
Վաղը նրանք հանդիպումներ կունենան ՀՀ ԱԳՆ-ում և պաշտպանության նախարարություններում, որոնց ընթացքում կքննարկեն ՆԱՏՕ-ի հետ ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի արդյունքները:
ՆԱՏՕ-ի պաշտոնյաների այցին զուգահեռ Երևանում անցկացվում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն-2012» համատեղ զորավարժությունների անցկացման շտաբային բանակցությունները:









































