Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ապագայում տեղի կունենան Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները, որոնք նվիրված կլինեն Իրանի միջուկային ծրագրի կարգավորմանը:
Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների նիստում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Վերջինս հույս է հայտնել, որ այդ բանակցությունները հաջող կընթանան: Էշթոնը ցուցադրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիից ստացված նամակը՝ ընդգծելով Իրանի հետ առաջիկա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը:








































