Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Ա.Սարգսյան. Հայ-թուրքական հարաբերությունները չհաշտեցրին երկու ժողովուրդներին

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ասաց. «Անձամբ ես և «Հանրապետություն» կուսակցությունն ամեն ինչ անում ենք, որ մեր երկրում փոփոխությունները լինեն հնարավորինս շուտ: Փոփոխությունները կարող են լուծել բազմաթիվ խնդիրներ` սկսած Լեռնային Ղարաբաղի հարցից, վերջացրած ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրներով: Դրա համար էլ մենք պայքարում ենք, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ»: Իսկ արդյոք ՀԱԿ-ը կարողանո՞ւմ է օգտագործել իր ներուժը: Արամ Սարգսյանը կարծում է, որ Հայ ազգային կոնգրեսը մինչ օրս իր գործունեությունը ծավալել է ծրագրավորված, և դրա արդյունքները տեսանելի են: «Հայ ազգային կոնգրեսը կայացած կառույց է, և դա փաստ է»,- ասաց մեր զրուցակիցը: «Առաջին լրատվականը» Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունները և արտաքին քաղաքական իրողությունները չե՞ն երկարաձգի իշխանությունների գործունեությունը: Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ քանիցս հանդես են եկել հակասական հայտարարություններով և վատթարացրել են երկու ժողովուրդների հարաբերությունները: «Մեկ նրանք հայտարարեցին, որ «թուրքը մնում է թուրք», հետո հանդես եկան «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնությամբ, ինչն էլ չնպաստեց երկու ժողովուրդների հաշտեցմանը, այլ ավելի վատթարացրեց այդ հարաբերությունները»,- ասաց Արամ Սարգսյանը: Ընդդիմադիր գործիչը կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող իշխանության պահպանման համար ծառայել որպես լրացուցիչ ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում