Փետրվարի 27-ին` ժամը 18.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու:
Վերջինս հունվարի 30-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, տղամարդը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:









































