Փետրվարի 27-ին` ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Չարքենդ-Ջերմուկ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է քննություն:










































