Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, երկուշաբթի օրը բասկ անջատողականները հայտարարել են լիակատար և անժամկետ հրադադարի մասին` անվանելով դա Իսպանիայից անկախություն ստանալու համար ռազմական պայքարի դադարեցմանն ուղղված քայլ:
ETA խմբավորումը, որը հիմնական բասկյան զինված խմբավորումն է, պայքարում է Իսպանիայից և Ֆրանսիայից անկախություն ստանալու համար:
Այս լուրն առաջինը հայտնել է բասկերին աջակցող Gara թերթը: Սակայն հայտնի չէ, թե արդյոք այդ կազմակերպությունը պատրաստվո՞ւմ է վայր դնել զենքը այնպես, ինչպես դա պահանջում են իսպանական իշխանությունները: