General Motors մեքենաշինական կորպորացիան մտադիր է ձեռք բերել ֆրանսիական PSA Peugeot-Citroen-ի բաժնետոմսերի որոշ մասը Եվրոպայում երկու ընկերությունների ռազմավարական ալյանսի շրջանակում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Bloomberg գործակալության տվյալներով` GM-ը կարող է ձեռք բերել PSAPeugeot-Citroen-ի բաժնետոմսերի 7 տոկոսը:
Այս ամենով հանդերձ, ինչպես նկատում է Reuters-ը, գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս, սակայն բաժնետոմսերի փաթեթը չի գերազանցի 5 տոկոսը:
Փորձագետները հիշեցնում են, որ նմանատիպ համաձայնագրի պայմանները պետք է հաստատվեն Պեժո ընտանիքի կողմից, որը մինչ օրս տնօրինում է ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը, սակայն, շնորհիվ սեփականության իրավունքի, ունի ձայների 48 տոկոսի քվերակության իրավունք բաժնետերերի շրջանում:
Այս մասին լուրը դեռ անցած շաբաթ էր տարածվել, համաձայն որի` ֆրանսիական ընկերությունը բանակցություններ է վարում ամերիկյան ընկերության հետ համագործակցության շուրջ, ըստ որի` Եվրոպայում պետք է արտադրեն մեքենաներ ու սարքավորումներ:











































