Այսօր ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված կլինի Փարիզին: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կայացնելու է իր որոշումը՝ կապված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հետ:
2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը, իսկ 2012 թվականի հունվարի 23-24-ը Սենատն ընդունեցին այդ օրինագիծը: Սակայն դրանից հետո` հունվարի 31-ին, տվյալ օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու և չեղյալ հայտարարելու հարցով Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմեցին Ազգային ժողովի 65 և Սենատի 77 անդամներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ եթե այս օրինագիծը ճանաչվի հակասահմանադրական, ապա իրենք պատրաստելու են նմանատիպ ևս մեկ օրինագիծ:








































