1973թ. այս օրը օրը Երևանում մահացավ հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1935-ից) Աշոտ Գրաշին (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան):
Ծնվել է 1910թ. մայիսի 9-ին Բաքվում։ 1929թ. ավարտվել է տեղի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական դպրոցը, 1933-ին` Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։
1933-1946թթ. եղել է Բաքվի Վ. Լ. Լենինի անվան գրադարանի հայկական բաժնի վարիչը, Ադրբեջանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի քարտուղարը, «Կոմունիստ» հայերեն թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը։
1946թ. տեղափոխվել է Երևան։ Գրաշու բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Պարգևատրվել է Աշխատանքի կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Գրել է սիրված «Բարի արագիլ», «Հայաստան աշխարհ», «Եւ երբ գնում եմ ես օտարութիւն» և մի շարք այլ բանաստեղծություններ: