Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, Աժ պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը որոշել է այլևս պատգամավոր չդառնալ: Այդ մասին Աղաբեկյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է անձամբ` բացատրելով.
«Երբ խոսում էի մարդկանց հետ, միշտ նկատել եմ, որ մեր հասարակությունը դիմացինի խոսքի մեջ անձնական շահն է տեսնում: Հիմա ես առանց մանդատի ու դրա ակնկալիքի պետք է խոսեմ ժողովրդի հետ: Այսինքն` ամբողջությամբ հանելով անձնական շահը` պիտի փորձեմ բացատրել մարդկանց, որ Դաշնակցությանը շատ ձայն տան: Միշտ մտածել եմ, որ մեր ժողովուրդը Հայ հեղափոխական դաշնակցության դերն այնքան պետք է կարևորի, որ ՀՅԴ-ի քաղաքական ներկայությունն Աժ-ում պակաս չլինի, քան 20 տոկոսը»:
Հարցին թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն պարզապես իր ցուցակում տեղ չի հատկացրել Աղաբեկյանին, դրա համար էլ նա այսպիսի հայտարարություն է անում, գեներալը պատասխանել է. «Իրականում այդպիսի խնդիր չկա»: