Գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, դուրս է եկել ՕԵԿ-ից: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից:
«Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց և որոշել հեռանալ ՕԵԿ-ից: Պատահական չէ, որ նախորդ շաբաթ նա հարցազրույց տվեց` ասելով որ ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չի պատրաստվում մասնակցել Աժ ընտրություններին, մինչդեռ դրանից ընդամենը օրեր առաջ նա մեզ հետ զրույցում այլ բան էր պնդում»,- ապա թերթը հավելում է.
«Անձամբ Հայրապետյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. ՕԵԿ-ի հետ կապերը խզելուց հետո նա առժամանակ հեռացել է Հայաստանից»:
Իսկ ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ Հայրապետյանը շարունակում է մնալ ՕԵԿ անդամ և չի լքել կուսակցությունը:









































