«ՀԺ»-ի աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն համաձայնության են եկել Արմավիրի թիվ 21 ընտրատարածքի հարցում. որոշվել է, որ այստեղ չպիտի առաջադրվեն ո՛չ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, ո՛չ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը:
Թերթը արդեն գրել էր, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից պահանջել է, որ Ռուստամ Գասպարյանը չառաջադրվի թիվ 21-ում:
«Այս ընտրատարածքից գործող պատգամավոր Գասպարյանը դեռ մեկ շաբաթ առաջ մեր թղթակցին ասել է, թե այդ ընտրատարածքից չի առաջադրվի միայն մի դեպքում, եթե Նահապետ Գևորգյանը` Նովոն, չառաջադրվի: Երեկ Նահապետ Գևորգյանը հայտարարեց, թե մեզ հետ խոսելու բան չունի և անջատեց հեռախոսը: Ռ. Գասպարյանի հետ այդպես էլ չհաջողվեց խոսել: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Ծառուկյանից նաև պահանջել է Ռ. Գասպարյանին ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չընդգրկել»:











































