Իրանում անցած մեկ տարվա ընթացքում, 2010թ.-ի համեմատ, ավելի քան 2 անգամ ավելացել է մահապատիժների թիվը: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում ասվում է, որ անցած տարի մահապատժի է ենթարկվել 600, իսկ 2010թ.-ին` 253 մարդ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էլիզ Աուերբախը հայտնել է, որ մահապատիժների թվի աճը հավանաբար կապված է երկրի իշխանությունների` բնակչությանը վախեցնելու քաղաքականությամբ, ինչը կարող է նվազեցնել հակակառավարական ելույթների հավանականությունը: Ըստ Аmnesty International-ի` մահապատժի ենթարկվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:







































