Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կինոփառատոնը, որը տեղի է ունենում Բաղդադում, նպատակ ունի կրթել ու մոբիլիզացնել քաղաքացիներին այն ժամանակ, երբ երկրում կառավարությունը մեղադրվում է բռնապետական դառնալու մեջ:
Baghdad Eye կինոփառատոնի տնօրեն Քասիմ Աբիդն ասել է, որ Իրաքում քաղաքացիական հասարակությունը կործանվում է արդեն տասնամյակներ շարունակ, և մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն իրենց իրավունքների մասին:
Աբիդն ավելացրել է, որ Baghdad Eye–ն Իրաքում առաջին փորձն է, երբ ֆիլմն օգտագործվում է որպես միջոց՝ մարդու իրավունքների կարևորությունը հասարակությանը բացատրելու համար:
Կինոփառատոնը սկսվել է փետրվարի 25-ին և կշարունակվի մինչև փետրվարի 28-ը:






































