Standard & Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը վատթարացրել է կանխատեսումները եվրոպական ֆոնդի (EFSF) երկարաժամկետ վարկանիշի ֆինանսական կայունության առումով` զարգացողից հասցնելով մինչև բացասական և հաստատելով АА+ մակարդակի վրա:
Կարճաժամկետ վարկանիշը հաստատված է А-1+ մակարդակի վրա: EFSF-ը ֆինանսավորում է Իռլանդիայի և Պորտուգալիայի օգնությունը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:









































