Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, խոսելով Օհան Դուրյանի մասին, կարևորեց նրա կատարյալ երաժիշտ լինելը և երաժշտության յուրովի մեկնաբանումը. «Նա մեկն էր, ում ձեռքի շարժմանը հետևեց ողջ Եվրոպան և նախկին Խորհրդային միությունը, ինչու չէ, նաև Հայաստանի պետական երաժշտական նվագախումբը և օպերային թատրոնը: Նա աշխարհում առաջինը ստեղծեց պարտիտուրները կանոնակարգելու նոր տեխնոլոգիա, որը սիրով ընդունեց համաշխարհային երաժշտական աշխարհը»:









































