Yves Saint Laurent ընկերության ստեղծագործական տնօրեն Ստեֆանո Պիլատին թողնում է իր պաշտոնը, ասվում է ֆրանսիական PPR հոլդինգի հայտարարության մեջ, որին են պատկանում Gucci և Yves Saint Laurent ապրանքանիշերը:
Պիլատին, ով վերջին յոթ տարիների ընթացքում աշխատել է նորաձևության տան համար, կհեռանա ընկերությունից մարտի 5-ին` իր վերջին հավաքածուն ներկայացնելուց հետո:
Ակնկալվում է, որ նրա իրավահաջորդը կլինի Էդի Սլիմանը, ով Dior-ի տղամարդկանց բաժնի ստեղծագործական տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2001-ց մինչև 2007 թվականը:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Dior-ից հեռանալուց հետո Սլիմանը զբաղվել է իր` «Տասնամյակի անթալոգիա» գրքի հրապարակման աշխատանքներով:








































