Tuesday, 16 06 2026
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից հերքում են աշխատավարձերի վերաբերյալ բողոքները

Այս պահին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում աշխատակիցները աշխատավարձերի վերաբերյալ դժգոհություններ չունեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտաքին կապերի տնօրեն Գագիկ Շահնազարյանը`խոսելով կոմբինատի աշխատակիցների բողոքների մասին:

Նա նշեց, որ ի սկզբանե աշխատավարձերի վերաբերյալ խնդիր չի եղել, այդ խոսակցություններն ընդհանրապես ավելորդ են: Ըստ Գ. Շահնազարյանի` չի եղել մի դեպք, որ լեռնահարստացման կոմբինատում աշխատավարձերն ուշանան: «Աշխատավարձերը ճիշտ ժամանակին վճարվել են: Ինչ վերաբերում է աշխատավարձերի չափին, ապա մեր մոտ միջին աշխատավարձը 122 հազար դրամ է, ուրիշ խնդիրներ չեն եղել: Հիմա իրավիճակը նորմալ է, մարդիկ աշխատում են, ոչ մի անգամ աշխատանքները չեն ընդհատվել»,- նշեց կոմբինատի արտաքին կապերի տնօրենը`հավելելով, որ աշխատակիցների կողմից մտահոգություններ են եղել, նրանց հետ այս պահին անհատական աշխատում են և փորձում են հարցերին լուծում տալ: Նա հավաստիացրեց, որ յուրաքանչյուր աշխատող իր աշխատավարձի չափը գիտի, իր աշխատանքային պայմանագրում բոլոր ընթացակարգերի, աշխատավարձի չափի մասին կա գրված:

Այն հարցին, թե աշխատակիցների կյանքը որքանո՞վ է անվտանգ, պատասխանեց, որ կոմբինատում աշխատանքի անվտանգությունը ապահովելու համար կա հատուկ ինժեներատեխնիկական անձնակազմ, այս կամ այն պարագայում այդ անձնակազմը վերահսկողություն է իրականացնում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթավերջին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակիցները բողոքելում են իրենց աշխատավարձերից և աշխատանքային անապահով պայմաններից: Բողոքող աշխատակիցները խուսափում են լրատվամիջոցների հետ զրուցել`վախենալով կորցնել իրենց աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում