Facebook սոցիալական ցանցում գրանցվելու գերաճը նոր հոգեբանական ուսումնասիրությունների պատճառ դարձավ: Նախնական ենթադրությամբ՝ մարդկանց մոտ տրամադրության բարձրացում է նկատվում, երբ նրանք շփվում են սոցիալական ցանցերում:
Հետազոտողները փորձարկման մասնակից 30 առողջ մարդկանց առաջարկել են ժամանակն անցկացնել Facebook ի իրենց էջում հանգստացնող սլայդշոուներ դիտելով կամ մաթեմատիկական թեստեր լուծելով: Ամեն 3 րոպեն մեկ մասնակիցները տարբեր ֆիզիոլոգիական թեստեր էին անցնում, որոնք նախատեսված են տրամադրության և լարվածության փոփոխության համար:
Արդյունքում պարզվել է, որ Facebook ում 3 րոպե անցկացնելն ավելի օգտակար է, քան հանգստացնող սլայդշոուն կամ սթրեսային մաթեմատիկական թեստը:
Այս տեսությունը ենթադրում է, որ դրական էմոցիաները հանգեցնում են ստեղծագործական մտքի զարգացմանը և սոցիալական կապերի հաստատմանը: Հետագայում դրանք կարող են խնդիրներ լուծելու և ապրելու միջոց դառնալ:









































