Սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը հպարտ է, որ մեր ազգն ունի Օհան Դուրյանի նման մեծ դիրիժոր. «Գիտեք, շատ դժվար է դիրիժորական ասպարեզում հիշվել և ճանաչվել, Օհան Դուրյանը մեծ դիրիժոր է: Ես մի դեպք եմ հիշում, երբ հյուրախաղերով Ֆրանսիա էինք գնացել, Նարեկ Դուրյանի ներկայացման ժամանակ բոլորիս համար անսպասելիորեն հայտնվեց Օհան Դուրյանը, նա շատ ուրախացավ՝ տեսնելով մեզ, որովհետև Հայաստանից մեկ-երկու հոգի էինք, մյուսները Ֆրանսիայից էին: Ինձ համար մեծ պատիվ էր նրան տեսնել Ֆրանսիայում, որովհետև գիտեի, որ մեծագույն արվեստագետներից մեկի հետ եմ շփվելու։ Սա իմ հիշողություններից ամենագեղեցիկն է»: