News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իսրայել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Վերջինիս խոսքերով՝ Վաշաձեն Իսրայելում հանդիպելու է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նաև նախագահ Շիմոն Պերեսի, Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինի և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ:
Կալանդաձեն հավելել է, որ այս այցի նախաձեռնողն իսրայելական կողմն է, և որ այցի ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ ու բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վաշաձեի իսրայելական այցն ավարտվում է փետրվարի 28-ին:








































