Փետրվարի 26-ին` ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի և Վագների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21154»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է քննություն:









































