Փետրվարի 26-ին` ժամը 13.30-ի սահմաններում, «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Օպել-Վեկտրայի» երեք ուղևորները և «Լեքսուս RX-300»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:








































